Հայ փորձագետ. Եթե Հայաստանը զիջումների գնա Ղարաբաղի հարցում, Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է23 փետրվարի 2012 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է տասնյակ տարիների հեռանկարն աչքի առաջ ունենա, որպեսզի բացառի ղարաբաղյան հարցում ռազմական ելքը` հայկական տարածքների օկուպացումից խուսափելու համար: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ռազմական փորձագետի կարծիքով, այն խաղաղությունը, որը մենք ունենք այսօր, լավագույն տարբերակն է: Ընդ որում, նա հավելել է, որ եթե Հայաստանը անգամ չնչին փոփոխություն մտցնի ռազմավարության մեջ, և ղարաբաղյան հարցում զիջումների գնա, Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի կլինի: «Մենք պետք է հաստատենք այն նվաճումները, որոնց հասել ենք այս ընթացքում, իսկ դրա համար պետք է ամրացնել պետական կառույցները` ԼՂՀ տարածքում»,-հայտարարել է Ջամալյանը: Փորձագետն ընդգծել է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել հակամարտության ռազմական ելք, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը բաց չի թողնի Սյունիքի տարածքը օկուպացնելու հնարավորությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը |