Իրանը կաջակցի Թայլանդի ոստիկանությանը ահաբեկչությունների հետաքննության հարցում

Իրանը կաջակցի Թայլանդի ոստիկանությանը ահաբեկչությունների հետաքննության հարցում

PanARMENIAN.Net - Իրանը կաջակցի Թայլանդի ոստիկանությանը նախորդ շաբաթ Բանգկոկում իրագործված ահաբեկչությունների հետաննքության հարցում: Այդ մասին հայտնում է «Եդիոտ Ախրոնոտը», հղում անելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչին:

Բանգկոկի ահաբեկչությունների, որոնց թիրախն իսրայելցի դիվանագետներն էին, կազմակերպման մեջ կասկածում են Իրանի 6 քաղաքացիների, նրանցից 3-ն արդեն ձերբակալված են: Իրանի իշխանությունները, սակայն, գտնում են, որ «իսկական հանցագործները» ազատության մեջ են և մտադիր է գտնել մեղավորներին:

Թեհրանում արդեն հայտարարել են, որ Իրանի դեմ մեղադրանքների առաջադրումը ԱՄՆ ու «սիոնիստական ռեժիմի» պատրաստած «սցենարի» մասն են կազմում:

Պայթյունները Բանգկոկում տեղի ունեցան փետրվարի 14-ին, արդյունքում տուժեց 5 անցորդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---