Էմոցիոնալ խանգարումները գերակշռում են հիմնականում կանանց մոտ, իսկ շիզոֆրենիան՝ երեխաների

PanARMENIAN.Net - «Հայաստանում հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց 13 տոկոսն ունեն հաշմանդամություն, իսկ 2011թվականի տվյալներով` ՀՀ բնակչության 1.3 տոկոսն ունի այս կամ այն տիպի հոգեկան խանգարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Հիվանդությունների տարիքասեռային բաշխվածության մասին խոսելով` բանախոսը նշեց, որ էմոցիոնալ խանգարումները գերակշռում են հիմնականում կանանց մոտ, իսկ շիզոֆրենիան, մտավոր հետամնացության դեպքերը հիմնականում հանդիպում են մանկական կամ պատանեկան տարիքում:

Արմեն Սողոյանը հավելեց, որ առողջապահության նախարարության և Բաց հասարակության հիմնադրամի հետ համատեղ ստորագրված հուշագրի շրջանակներում կազմվել է տարբեր մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբ, որը կազմելու է հոգեկան առողջության հայեցակարգ: «Հայեցակարգը պետք է գործի օգոստոս ամսից, այն պետք է ուղեցույց լինի` ինչպես խուսափել հոգեկան հիվանդություններից», -նշեց բանախոսը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---