ՀԱՄԱՍ-ը Մահմուդ Աբասին չորս պայմաններ է առաջադրել միասնական կառավարությանը մասնակցելու համար

ՀԱՄԱՍ-ը Մահմուդ Աբասին չորս պայմաններ է առաջադրել միասնական կառավարությանը մասնակցելու համար

PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ շարժումը Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) առաջնորդ Մահմուդ Աբասին չորս պայմաններ է առաջադրել միասնական կառավարությունում հանդես գալու համար, հինգշաբթի օրը հաղորդել են եգիպտական ԶԼՄ-ները, մեջբերելով շարժման ղեկավարության ներկայացուցիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Բոլոր պայմանները Դոհայում «ազգային միասնության կառավարություն» ստեղծելու մասին համաձայնագրի լրացումն են, որը պետք է գլխավորի հենց Աբասը»,- բացատրել է ՀԱՄԱՍ ղեկավարությունը:

ՀԱՄԱՍ պայմանները կներկայացվեն ՊԱԿ առաջնորդին տասնյակից ավել պաղեստինական խմբավորումների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը կայանալու է հինգշաբթի օրը Կահիրեում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---