Մեկնարկել է «Mobile-Health» նախագծի պիլոտային փուլը23 փետրվարի 2012 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկան` «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության հետ համատեղ, հայտարարեցին ընկերության անլար տեխնոլգիաների վրա հիմնված «Mobile-Health» նախագծի պիլոտային կլինիկական գործարկման մասին, տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից։ Այս լուծումը հնարավորություն է տալիս հեռավորության վրա հետևել հիվանդի առողջությանը. կատարել համապատասխան չափումներ և արդյունքները փոխանցել մասնագետներին: Զննումներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ կամ շարունակաբար և բջջային ցանցի միջոցով փոխանցվում են բուժող բժշկին: Հիվանդները համապատասխան չափումները կատարում են օգտագործման մեջդյուրին սարքերի միջոցով, ինչպիսիք են, օրինակ, արյան ճնշման մոնիտորը կամ էլեկտրոկարդիոգրաֆը: Սարքերի կոմպլեկտն իր մեջ ներառում է ավտոմատացված հաղորդակցման սարք, սենսորներից ստացվող տվյալները կուտակելով, Bluetooth միացմամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով դրանք անվտանգ և ճշգրիտ փոխանցում է հատուկ սերվերին` թույլ տալով բուժաշխատողներին վերահսկել հիվանդի առողջական վիճակը: «Mobile-Health» լուծումը կիրառվում է հիմնականում սրտաբանության և թոքաբանության մեջ: Այն հնարավորություն է տալիս նաև արդյունավետ կառավարել ժամանակն ու ռեսուրսները, ճշգրիտ ախտորոշել և բուժել` նպաստելով հիվանդների կյանքի որակի բարձրացմանը: Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2G/3.75G ցանցերը ծառայում են հակակարկտային համակարգի, ինչպես նաև շտապ օգնության համակարգի կապի ապահովման նպատակով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |