Տեղի է ունեցել ազգային «Դյուցազնագրքի» շնորհանդեսը, որն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում![]() 23 փետրվարի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին Երևանում տեղի ունեցավ հայկական «Դյուցազնագրքի» շնորհանդեսը: Ազգային «Դյուցազնագիրքը», որտեղ զետեղված են 64 մարզիկների 134 ռեկորդներ, իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում: Գիրքը լույս է տեսել Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Իր խոսքում Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց գրքում ընդգրկված բոլոր մարզիկներին, որոնք հեղինակություն են բերում Հայաստանին: «Նման գրքերը պետք է շատ լինեն, որովհետև նրանք պատմության վկայությունն են: «Դյուզնացագրքի» նոր համարներ նորից կտպագրվեն, քանի որ նոր ռեկորդներ մեր մարզիկների կողմից դեռ գրանցվելու են»,- ասաց Ծառուկյանը: «Դյուցազնագրքի» հեղինակ Վարդան Թովմասյանը նշեց, որ հայ մարզիկներց 12-ը ընդգրկվել են նաև «Գինեսի» ռեկորդների գրքում: »Աշխարհում կան ռեկորդներ, որոնք պատկանում են միայն հայերին: Օրինակ` պտտաձողի վրա վարժություններ միայն հայերն են կատարել: Իսկ այսօր մենք նորից ունենք ռեկորդ գրանցող մարզիկներ, որոնց արդյուքները նույնպես տեղ կգտնեն «Դյուցազնագրքի» արդեն մյուս հատորներում»,- ավելացրեց Թովմասյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |