Աֆղանստանում Ղուրանը հրկիզելու դեմ բողոքողները հարձակվել են նորվեգական ռազմակայանի վրա

PanARMENIAN.Net - Ավելի քան 400 աֆղանացիներ, ովքեր բողոքում են ամերիկյան զինվորականների կողմից Ղուրանը հրկիզելու դեմ, այսօր փորձել են հարձակվել նորվեգական ռազմական բազայի վրա, որը գտնվում է Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում:

Հակաարևմտյան կարգախոսներ վանկարկող ցուցարարները հավաքել են բազայի մոտ, որն ընկած է Ֆարյադ նահանգում՝ թուրքմենական սահմանի մոտ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությանը Աֆղանստանում Նորվեգիայի դեսպան Տորե Հատրեմը, հարձակման արդյունքում «ոչ ոք չի տուժել, շենքին հասցվել է նվազագույն վնաս»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---