Ամերիկյան National Enquirer թերթը հրատարակել է մահացած Հյուսթոնի լուսանկարը23 փետրվարի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան National Enquirer թերթն իր շապիկին տեղադրել է Ուիթնի Հյուսթոնի դին պատկերող լուսանկարը: Ինչպես հայտնում է ամերիկյան մամուլը, լուսանկարում պատկերված է կիսով չափ բաց դագաղը: Լուսանկարը կոչվում է «Ուիթնի Հյուսթոն. վերջին լուսանկարը»: Լուսանկարից երևում է, որ Հյուսթոնը մոտ 500 հազար դոլար արժողությամբ զարդեր է կրում: Լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել երգչուհու երկրպագուների շրջանում, մասնավորապես սոցիալական ցանցերում: Երգչուհու երկրպագուները այդ քայլը համարում են ամոթալի և վիրավորական խոսքեր են հասցեագրում լուսանկարը թերթին վաճառողի հասցեին: Մահացած երգչուհու լուսանկարը միակը չէ, որ տպագրվել է National Enquirer-ի շապիկին: 1977 թ-ին թերթը տպագրել էր ռոքն ռոլի արքա Էլվիս Փրեսլիի դիակի լուսանկարը: Հյուսթոնի մարմինը հայտնաբերվել է փետրվարի 11-ին Բևեռլի Հիլթոն հյուրանոցի համարում` ջրով լի լոգարանում: Բժիշկները փաստել են երգչուհու մահը: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, համարում հայտնաբերվել են դեղահաբերի տուփեր, որոնց օգտագործումը թույլատրվում են միայն բժիկների կողմից: Սակայն ըստ տվյալների դեղերի չափաբաժինը նորմայի սահմաններում է եղել: Հյուսթոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես արտիստուհի, ով ունի ամենամեծ քանակությամբ մրցանականեր: Սկսած 11 տարեկանից երգչուհին ստացել է Grammy- 6, Billboard Music Awards-ի 15, American Music Awards 21 և բազմաթիվ այլ մրցանակներ: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել երգչուհու հարազատ Նյուարկ քաղաքում, փետրվարի 18-ին բապտիստական «Նոր հույս» եկեղեցում, որտեղ Հյուսթոնը երգել է դեռ երեխա ժամանակ. արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |