Կիպրոսում Ղարաբաղի մասին ֆիլմ կցուցադրվի

Կիպրոսում Ղարաբաղի մասին ֆիլմ կցուցադրվի

PanARMENIAN.Net - Կիպրոսի Հայ ազգային կոմիտեն ու Փախստականների համակիպրոսյան կոմիտեն Կիպրոսում հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ Կիպրոսում կազմակերպում են հայտնի լրագրող, հասարակական գործիչ Ցվետանա Պասկալևայի` Ղարաբաղին նվիրված ֆիլմի ցուցադրություն:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, ցուցադրությանը անձամբ ներկա կգտնվի Պասկալևան, որն այնուհետև կպատասխանի ներկաների հարցերին:

Բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Ցվետանա Պասկալևան, որն Արցախյան պատերազմի ընթացքում մշտապես գտնվել է ռազմական իրադարձությունների կենտրոնում, փետրվարի 16-ից սկսել է իր համաշխարհային շրջագայությունը` ներկայացնելով Ղարաբաղյան պատերազմի մասին վավերագրական ֆիլմաշարը: Ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկել է նրա հայրենիքում` Բուլղարիայում, այնուհետև լրագրողը ֆիլմերը կներկայացնի Ռուսաստանում, Հունաստանում և Կիպրոսում, Լիբանանում և այլուր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---