ՀՀ պաշտպանության նախարարություն. Ադրբեջանը պատասխան կտա հայ զինծառայողի սպանության համար![]() 23 փետրվարի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է փետրվարի 23-ին ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի մահը հակառակորդի դիպուկահար գնդակից: «Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետևանքով փետրվարի 23-ին զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, և Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր իսկ գործողությունների համար»,- ընդգծել է Կարապետյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |