Օդեսսայի քաղաքապետը խոստովանել է առանձնահատուկ վերաբերմունքը հայերի հանդեպ23 փետրվարի 2012 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Օդեսսայում կայացավ «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպության և Օդեսսայի հայ համայնքի ընդլայնված նիստը: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ը, Ուկրաինայի հայ համայնքի և հայերի միության միջոցառմանը ներկա է գտնվել Օդեսսայի քաղաքապետ Ալեքսեյ Կոստուսևը: Երկխոսության շրջանակում նա` որպես քաղաքապետ, պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող բոլոր հարցերին: «Ես հայերի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Երբ իմ պապիկին 37 թվին աքսորեցին, իմ հորը դաստիարակեց ազգությամբ հայ խորթ հայրը: Դա, իհարկե, իր հետքն է թողել և վերաբերմունք է ձևավորել հայ ժողովրդի հանդեպ»,- հայտնել է Օդեսսայի քաղաքապետը: Նա տեղի իշխանությունների համակողմանի աջակցությունն է խոստացել նորեկ հայերի (ոչ Ուկրաինայի քաղաքացի) և իմիգրացիոն ծառայության միջև բարդ հարաբերություններում: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանն իր հերթին հայտնել է, որ Օդեսսայում բնակվող հայերն ակտիվորեն մասնակցում են քաղաքի մշակութային և քաղաքական կյանքին: Նա շնորհակալություն է հայտնել տեղի իշխանություններին, որոնք առավելագույն հարմարավետ պայմաններն են ստեղծում, որպեսզի հայերն ապրեն ու բարգավաճեն Օդեսսա գեղեցիկ քաղաքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |