Օբաման ժողովրդականությամբ պարտվում է գլխավոր թեկնածուներից մեկին` Միթ Ռոմնիին![]() 24 փետրվարի 2012 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ժողովրդականությամբ պարտվում է Հանրապետական կուսակցությունից նախագահական պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկին` Միթ Ռոմնիին: Այդպիսին են Գելլափի ինստիտուտի կողմից անցկացված սոցիալական հարցման արդյունքները, ասվում է կազմակերպության կայքում տեղ գտած հաղորդագրության մեջ: Հետազոտության կազմակերպիչները փետրվարի 16-19 մարդկանց ուղղել են «ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային այսօր» հարցը: Եթե Ռոմնին ընտրություններում հանրապետականներից թեկնածու դառնա, նրա օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 50 տոկոսը, Օբամայի օգտին` 46 տոկոսը: Ընդ որում, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը մյուս հանրապետական Ռիք Սանտորումից առաջ է: Եթե Օբաման ընտրություններում մրցի նրա հետ, ապա կարող է ստանալ ձայների 49 տոկոսը, մինչդեռ հանրապետականը` 48 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |