«Հայկական ժամանակ». ԼՂՀ ՊԲ զինվորը ինքնասպանության փորձ է արել

«Հայկական ժամանակ». ԼՂՀ ՊԲ զինվորը ինքնասպանության փորձ է արել

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային մի զինծառայող փորձել է ինքնասպան լինել: «Հայկական ժամանակը» գրում է, որ ինքնասպանության փորձ կատարողը 1993 թվականին ծնված Հրաչ Խլղաթյանն է, որը բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատից: Հայտնի է, որ երիտասարդը նախ գտնվել է կոմայի մեջ, ավելի ուշ նրա վիճակը լավացել է, և նա դուրս է եկել կոմայից: Ինքնասպանության հասցնելու հոդվածով արդեն քրեական գործ է հարուցվել, երեկվա դրությամբ գործում որևէ կասկածյալ չկար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---