ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում կքննարկվի Հայաստանի կողմից ԵԽ հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ բանաձեւի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «525» թերթը, նախագծում ներառված է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կետը, որտեղ նշվում է, որ վերջին ժամանակաշրջանում այդ հարցում շարժում չի նկատվել: Բանաձեւում կոչ է արվում Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը «ինտենսիվացնել բարձր մակարդակով շփումները` մոտ ապագայում այդ խնդրի խաղաղ կարգավորման նպատակով»: Վեհաժողովը կողմերին կոչ է անում նաեւ շարունակել տարածաշրջանային համագործակցությունը եւ միջխորհրդարանական երկխոսությունը` քաղաքական մթնոլորտի բարելավման նպատակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---