Եգիպտոսում մահափորձ է կատարվել նախագահի թեկնածուներից մեկի վրա

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահի թեկնածուներից մեկը՝ Աբդել Մոնեիմ Աբդուլ Ֆաթուհը, ուրբաթ օրն ուղեղի ցնցումով հոսպիտալացվել է անհայտ անձանց հարձակումից հետո, հաղորում է Reuters գործակալությունը՝ մեջեբերելով թեկնածու Ահմեդ Օսամայի նախընտրական շտաբի ներկայացուցչին: Օսամայի խոսքով, 60-ամյա Ֆաթուհը վերադարձել է տուն՝ Մանուֆ քաղաք, երբ նրա հարձակվել են երեք մարդ՝ զինված հրազենային զենքով: Հանցագործները դիմակներով են եղել: «Նրանք մի քանի անգամ հարվածել են նրա գլխին, որից հետո նստել են մեքենա և թաքնվել: Հիմա Ֆաթուհն ինտենսիվ բժշկական օգնություն է ստանում»,- ասել է ներկայացուցիչը:

Ֆաթուհի վրա մահափորձը կատարվել է Եգիպտոսի նախագահի թեկնածուների գրանցումից երկու շաբաթ առաջ: Այդ երկրում ընտրությունները պետք է տեղի ունենա այս տարվա հունիսին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---