Դեսպան. Սիրիայի իրավիճակը հազիվ թե դրվի G20 պետությունների ղեկավարների գագաթաժողովի քննարկմանը

Դեսպան. Սիրիայի իրավիճակը հազիվ թե դրվի G20 պետությունների ղեկավարների գագաթաժողովի քննարկմանը

PanARMENIAN.Net - Սիրիայում տիրող իրավիճակին և տարածաշրջանային հակամարտություններին վերաբերվող հարցերը հազիվ թե կարող են դրվել G20 պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի քննարկմանը, որը տեղի է ունենալու հունիսին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում, կարծում է Մեքսիկայում ՌԴ դեսպան Վալերի Մորոզովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանի և Մեքսիկայի դիրքորոշումն ընդհանուր առմամբ համընկնում է, ռուսական դիրքորոշումը չի փոխվում. G20-ը ստեղծվել է տնտեսական ճգնաժամից դուրս գալու լուծումներ գտնելու համար, որը շարունակվում է, և Եվրոպայի իրադարձությունները ցույց են տալիս, որ ճգնաժամը չի թուլանում»,- ասել է Մորոզովը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---