Արգենտինայում հայտարարվել է երկօրյա սուգ

PanARMENIAN.Net - Արգենտինացիները սգում են երկրի պատմության մեջ խոշորագույն երկաթուղային վթարներից մեկի զոհերին և պահանջում պատժել մեղավորներին: Առայժմ տեղի է ունենում մահացածների մարմինների ճանաչում, Արգենտինայում հայտարարվել է երկօրյա սուգ:

«Ոչ ոք չի պատրաստվում ոչ մեկին թաքցնել»,- լրագրողներին հայտարարել է դաշնային պլանավորման նախարար Խուլիո դե Վիդոն երկաթուղային ընկերության հետ կոնցեսիայի հնարավոր դադարեցման մասին լուրերից հետո, որը պատասխանատու է այն հատվածում ուղևորների տեղափոխման համար, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, հաղորդում է «Վեստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---