«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը 2012թ.կապահովի վարկային պորտֆելի աճ մինչև 92,5 մլրդ դրամ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը 2012թ.կապահովի վարկային պորտֆելի աճ մինչև 92,5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2012 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-նմտադիր է անցկացնել բավականին պահպանողական վարկային քաղաքականություն`պահպանելով առկա վարկային պորտֆելը բարձր մակարդակի վրա: Այսպիսով` մինչև 2012 տարեվերջ բանկը մտադիր է ավելացնել իր վարկային պորտֆելը 24.1%-ով կամ 48.6 մլն ԱՄՆ դոլարով:

Ընթացիկ տարում իրավաբանական անձանց վարկավորման ծավալը կավելանա մինչև 185.4 մլն ԱՄՆ դոլար (նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14.8%-ով), ֆիզիկական անձանցը` մինչև 64.7 մլն ԱՄՆ դոլար (ավելացում 68.5%-ով): Վարկային պորտֆելի ընդլայնումն իրականացվելու է միջազգային ծրագրերի, տեղական շուկայական միջոցների, ինչպես նաև կանոնադրական կապիտալի համալրման հաշվին: 31.12.11թ. դրությամբ բանկի հաճախորդներին տրամադրված վարկերն ու փոխառությունները կազմել են 74,538,004 հազ. դրամ` 2010թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 52.0%-ով կամ 25,513,250 հազ. դրամով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---