2012թ Apple-ը կներկայացնի բացարձակապես նոր արտադրանք

2012թ Apple-ը կներկայացնի բացարձակապես նոր արտադրանք

PanARMENIAN.Net - Apple-ը կներկայացնի բացարձակապես նոր արտադրանք, որոնք շուկայում կհայտնվեն 2012թ: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քուքը` բաժնետերերի տարեկան հավաքի ժամանակ, գրում է Forbes-ը: «Վստահ եղեք, որ մենք աշխատում ենք գերլարված, որպեսզի տարին անհավանական լինի և որոշ արտադրանքներ, որոնք կհայտնվեն, կշրջեն ձեր գիտակցությունը»,-հայտարարել է նա: Սակայն Քուքը չի բացահայտել նորույթների վերաբերյալ այլ մանրամասներ և շուկայում դրանց հայտնվելու ժամկետները:

Apple ընկերությունը աշխարհը գրավել է iPhone, iPod և iPad սարքերով, որոնք Ջոբսը կոչում էր «կախարդական» և «հեղափոխական»: Apple-ը դարձել է աշխարհում սմարթֆոններ վաճառող խոշորագույն ընկերությունը, որը 2011թ ընթացքում վաճառել է 82,96 մլն iPhone, ինչը նրան դուրս է բերել բջջային հեռախոսներ արտադրող առաջատար ընկերությունների եռյակ:

Սպասվում է, որ այս տարի ընկերությունը կթողարկի առաջին Apple հեռուստացույցները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---