24 փետրվարի 2012 - 13:31 AMT
Սիրիայում Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Դամասկոս

Սիրիայում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շեվալյեն, որին ետ էին կանչել փետրվարի սկզբին, վերադարձել է Դամասկոս: «Կարող եմ հաստատել, որ Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է»,-ասել է դեսպանատան ներկայացուցիչը: Այդ մասին հայտնում է ՌԱԻ Նովոստին:

Փետրվարի սկզբին մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան ու Բելգիան, ետ են կանչել դեսպաններին Սիրիայից: Նման որոշումը թելադրված է բռնության աճով քաղաքացիական բնակչության շրջանում: