Մհեր Շահգելդյանը հերքել է Հեղինե Բիշարյանի հետ ՕԵԿ ընտրացուցակում տեղի համար կոնֆլիկտի մասին լուրերը![]() 24 փետրվարի 2012 - 13:32 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հերքել է Հեղինե Բիշարյանի հետ «Օրինաց երկրի» ընտրացուցակում 3-րդ տեղի համար կոնֆլիկտի մասնին լուրերը: «Ոչ մի կոնֆլիկտ էլ չի եղել: Մենք կուսակցական ընկերներ ենք և դա բացառվում է»,-հայտարարել է նա` լրագրողների հետ հանդիպմանը: Ինչ վերաբերում է կուսակցության ընտրացուցակի վերաբերյալ մանրամասներին, ապա, Շահգելդյանի խոսքով, բազմաթիվ հարցերի պատասխաը կստացվի կուսակցության երրորդ համագումարի ընթացքում: Նա միայն հայտնել է, որ կուսակցությունը մտադիր է 15-20 թեկնածուներ առաջադրել մեծամասնական ընտրատեղամասերում: Ընդ որում, նա ընդգծել է, որ նրանց մեջ «օլիգարխներ» չեն լինելու: Շահգելդյանը մեկնաբանել է նաև որոշ սոցիոլոգների և փորձագետների կարծիքները, որ կուսակցությունը չի հայտնվի հաջորդ խորհրդարանում: Նա համոզված է, որ կուսակցությունը կստանա Ազգային ժողավի մանդատներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |