ՄԱԿ. Սիրիայում ռազմական հանցագործությունները կատարվում են իշխող վերնախավի հրամանով

ՄԱԿ. Սիրիայում ռազմական հանցագործությունները կատարվում են իշխող վերնախավի հրամանով

PanARMENIAN.Net - Սիրիայում ռազմական հանցագործությունները կատարվում են իշխող վերնախավի հրամանով: Նման եզրակացության է հանգել ՄԱԿ հանձնաժողովը, որը հետաքննել է Սիրիայում մարդու իրավունքների խախտման փաստերը:

«Հանձնաժողովը հավաստի ապացույցներ է ստացել այն մասին, որ զինված ուժերում պաշտոնատար անձինք իրենց ենթականերին հրամաններ են տվել կրակել անզեն ցուցարարների վրա, մահապատժի ենթարկել զինծառայողներին, ովքեր հրաժարվել են կրակել, առանց պատճառի ձերբակալել քաղաքացիներին, դաժանաբար վարվել ձերբակալվածների հետ»,- ասվում է փորձագետների հաշվետվությունում:

Հանձնաժողովը նաև հանցավոր արարքներ է բացահայտել Ազատ սիրիական բանակի (ընդդիմության ռազմականացված թև) կողմից, ներառյալ սպանություններ և մարդկանց առևանգում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---