Վահան Հովհաննիսյան. Որոշելով առանձին գնալ ընտրությունների՝ կոալիցիան կասկածի տակ դրեց իր հուշագիրը

Վահան Հովհաննիսյան. Որոշելով առանձին գնալ ընտրությունների՝ կոալիցիան կասկածի տակ դրեց իր հուշագիրը

PanARMENIAN.Net - Որոշելով առանձին գնալ ընտրությունների՝ կոալիցիան կասկածի տակ դրեց իր 2011թ. փետրվարին ստորագրված հուշագիրը, որով պայմանավորվել է պահպանել առկա համամասնությունը կոալիցիայի ներսում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ նրա, ներկա համամասնության պահպանմանը կարող էր նպաստել մասնակցությունը միասնական ցուցակով, իսկ «հիմա ժողովուրդն է որոշելու»: Հովհաննիսյանը հավելել է նաև, որ նման պայմաններում հուշագրի դրույթները կարող են վերաբերվել միայն ընտրություններին մեծամասնական ընտրատարածքներում:

 Ուշագրավ
---