Քաղաքապետարանը հերքում է. Քաղաքաշինական խորհուրդը կրպակների հարցը չի քննարկել![]() 24 փետրվարի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինական խորհուրդի նիստ չի եղել և Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման հարց չի քննարկվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Մերուժան Տեր-Գուլանյանի երեկ արած հայտարարությանը, թե կրպակների տեղադրման հարցը լուծված է, ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: «Քաղաքաշինական խորհուրդը Երևանի քաղաքապետին կից կառույց է, որը քննարկում է Երևան քաղաքում շինությունների նախագծումը, տեղադրումը: Շինությունների, բայց ոչ ժամանակավոր տաղավարների: Ժամանակավոր շինությունների հարցը քաղաքաշինական խորհուրդ երբեք չի էլ մտնում: Չի եղել խորհրդի նիստ, և դրա կարիքն ու անհրաժեշտույթունն էլ չկա, քանի որ խոսքը կապտալ շինարարության, կապիտալ շենքերի մասին չէ»,- ասաց Գևորգյանը: Նա նաև կարծիք հայտնեց, թե միգուցե Տեր-Գուլանյանը շփոթել է երեկ տեղի ունեցած Հանրային խորհրդի նիստը քաղաքաշինական խորհրդի նիստի հետ: Երեկ եկեկոյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում գրող, հրապարակախոս, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարել է, որ Մաշտոցի պուրակում կրպակների կառուցման հարցը լուծված է: «Քիչ առաջ տեղի է ունեցել քաղաքաշինության խորհրդի նիստ, որտեղ նաև Երևանի գլխավոր ճարտարապետն է մասնակցել և այլն, և այլն: Ես զանգ տվեցի գալուցս առաջ, թե ինչ որոշվեց, խոսքը վերաբեում էր տաղավարներին, և հայտարարվել է, որոշվել է, որ այդ տաղավարներն այդտեղ չպետք է կառուցվեն, սխալ է: Հարցը լուծված է: Զանգել եմ պարոն Ազատյանին, ով վարում էր այդ նիստը»,- ասել է Տեր-Գուլանյանը : Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |