Էհուդ Բարաքը քննադատության է ենթարկել Շիմոն Պերեսի դիրքորոշումը Իրանի հնարավոր ռմբակոծության հարցում

Էհուդ Բարաքը քննադատության է ենթարկել Շիմոն Պերեսի դիրքորոշումը Իրանի հնարավոր ռմբակոծության հարցում

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը քննադատության է ենթարկել իր երկրի նախագահ Շիմոն Պերեսի դիրքորոշումը Իրանի հնարավոր ռմբակոծության վերաբերյալ, գրում է «Գաարեցը»: Թերթի տվյալներով, Բարաքին զայրացրել են «ինքնավախեցումը» դադարեցնելու անհրաժեշտության և «պատերազմի անօգուտ սադրանքի» մասին Պերեսի խոսքերը: Ինչպես սպասվում է, Իսրայելի նախագահն իրանական խնդրի վերաբերյալ հենց նման տեսակետ է արտահայտելու մարտի սկզբին Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ:

Բարաքը հիշեցրել է, որ Պերեսը ժամանակին դեմ է եղել Օսիրաքում իրաքյան միջուկային ռեակտորի ռմբակոծությանը: Հիմա համարվում է, որ 1981-ին Իսրայելի ՌՕՈՒ կողմից անցկացված գործողությունը թույլ չի տվել Սադամ Հուսեյնին միջուկային զենք ստանալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---