ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ21 հունվարի 2004 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը ողջունում է կոռուպցիայի դեմ պայքար սկսելու Հայաստանի վճռականությունը եւ Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբին (GRECO) անդամակցելու որոշումը: Այդ մասին հայտարարել է GRECO-ի փոխնախագահ Իզաբել Վան Հերսը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում: Նրանք քննարկել են GRECO-ի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղություններն ու մեխանիզմները: Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին է հաղորդել ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը, անդամակցելով այդ կազմակերպությանը, Հայաստանը պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ: Ակնկալվում է, որ 2005 թվականին Հայաստանը կընդգրկվի գնահատվող երկրների ցանկում եւ որոշակի տեղեկություններ կտրամադրի կոռուպցիայի դեմ պայքարի վիճակի վերաբերյալ, ինչից հետո երկիր կժամանի դիտարկման խումբը` արդեն կոնկրետ գնահատկան տալու եւ հանձնարարականներ մշակելու համար, որոնց կատարումը պարտադիր կլինի երկրի համար: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |