ՀՀ նախագահ. Լեգրանի նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է նրա երկու հայրենիքների կապը![]() 24 փետրվարի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ուղերձում ասված է «Սիրելի՛ մաեստրո Լեգրան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք ժամանակակից երաժշտության զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործությունները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է Ձեր երկու հայրենիքների` Հայաստանի և Ֆրանսիայի կապը: Ես մեծ ջերմությամբ եմ վերհիշում 2009 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած մեր հանդիպումը: Վստահ եմ, որ առջևում մեզ նորանոր հանդիպումներ են սպասվում, հատկապես` Երևանում, քանի որ հայ ժողովուրդը սիրում է Ձեզ և հպարտանում Ձեզնով: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |