ԻԻՀ դեսպան. Իրանն ու Հայաստանը ձգտում են անվտանգտություն ապահովել տարածաշրջանում![]() 24 փետրվարի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի հարաբերությունները իդեալական չեն, սակայն երկու երկրների ղեկավարություններն էլ ձգտում են տարածաշրջանում անվտանգություն հաստատել: Այս մասին ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, դասախոսությամբ հանդես գալով ԵՊՀ-ում` նվիրված հայ-իրանական հարաբերությունների 20-ամյակին: Ողջունելով հայ ժողովրդին, դեսպանը ընդգծել է, որ «Հայաստանի և Իրանի միջև կան կրոնական տարբերություններ, սակայն իրանցիները միշտ կանգնած են լինելու հայերի կողքին»: «Երկու երկրներն էլ` անկախ այլ իրադարձություններից, կարողացել են զարգանել երկկողմ հարաբերություններ: Երկրների ներկայացուցիչների ակտիվ փոխադարձ այցերը վկայում են այն մասին, որ հարաբերությունները դինամիկորեն են զարգանում»,-հայտարարել է դեսպանը, հավելելով, որ ԻԻՀ նախագահի այցը նոր ազդակ է հանդիսացել հարաբերությունների զարգացման գործում: Ինչ վերաբերում է մշակութային կապերին, ապա ըստ նրա, Իրանը միշտ եղել է և կլինի հանդուրժող կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: «Իրանական իշխանությունները հատկացնում են բյուջետային միջոցներ` ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,-ասել է իրանցի դիվանագետը: Հայաստանի և ԻԻՀ լավ հարաբերությունների մասին վկայում են նաև կրթական ծրագրերի մեծ քանակությունը: Դեսպանն ընդգծել է նաև, որ «Իրանը խաղաղ պետություն է և թույլ չի տա տարածաշրջանում լարվածության մեծացում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |