Google 2012-ին հավանաբար կարտադրի Nexus պլանշետ![]() 24 փետրվարի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Google ընկերությունը 2012-ին հավանաբար կթողարկի սեփական ապրանքանիշի պլանշետային համակարգիչ։ Այս մասին հաղորդում է CNET-ը՝ հղելով վերլուծաբան Ռիչարդ Շիմին։ Ըստ վերլուծաբանի, Google-ի պլանշետն ունենալու է 7 դյույմ անկյունագծով էկրան և արտադրությունը մեկնարկելու է ապրիլին։ Պլանշետների առաջին շարքը կթողարկվի մոտ 2 միլիոն քանակությամբ։ Իսկ թե ով է լինելու արտադրողը՝ Google-ը, թե մեկ այլ գործընկեր դեռ հայտնի չէ։ Պետք է նշել, որ Google-ի պլանշետի ստեղծման մասին լուրեր համացանցում հայտնվել էին դեռևս 2011-ի դեկտեմբերից։ Ընկերության տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Շմիդտը հայտնել էր իտալական պարբերականին, որ Google-ը ցանկացնում է պլանշետների շուկա մուտք գործել բարձրորակ արտադրանքով։ Դե իսկ 2012-ի հունվարին թայվանական DigiTimes –ը գրել էր, որ Google-ն աշխատում է պլանշետի ստեղծման շուրջ և իբրև թե այն արժենալու է 199 դոլար։ Վերլուծաբանները չեն բացառում նաև, որ Google-ի ապագա պլանշետը կկրի Nexus անվանումը, ինչպես իր սմարթֆոնների շարքը՝ արտադրված Samsung-ի հետ համատեղ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |