Հայաստանը մասնակցել է Իտալիայում Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի նիստին![]() 24 փետրվարի 2012 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Իտալիայի Պեսկարա քաղաքում տեղի է ունեցել Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRA) տնօրենների խորհրդի տարեկան նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է Կենտրոնի 2011թ. աշխատանքների արդյունքները, 2012թ. բյուջեն և հետագա զարգացման միտումները, տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։ Նիստին մասնակցել են կենտրոնի անդամ երկրներ հանդիսացող Իտալիայի, Վատիկանի, Հայաստանի և Բրազիլիայի և ԱՄՆ Սթենֆորդի և Արիզոնայի համալսարանների ներկայացուցիչները: Հայաստանից նիստին մասնակցել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Հայկական կողմի համար կարևոր էր այն, որ առաջին անգամ ICRA-ի տարեկան բյուջեում նախատեսվեց 10 000 եվրո տրամադրել ICRA-ի Երևանի գրասենյակի համար տեխնիկա ձեռք բերելու նպատակով: Ընդհանրապես Հայաստանի նման փոքր երկրների ներկայությունը միջազգային կառույցներում միշտ էլ կարևոր նշանակություն ունի, քանի որ նրանք միշտ ավելի են ստանում նման կազմակերպություններից, քան ներդնում են: Տվյալ դեպքում շարունակաբար ընդգծվում է այն հանգամանքը, որը Հայաստանը լինելով բարձր զարգացած գիտության երկիր, նաև հանդիսանում է եվրոպական ու քրիստոնեական մշակույթների կրողը մեր տարածաշրջանում: Բացի այդ, Հայաստանի մասնաճյուղը ռազմավարական նշանակություն ունի. Հայաստանը դիտարկվում է որպես ICRA-ի տարածաշրջանային կենտրոն այն Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրների հետ կապելու համար: ICRA-ի տարեկան ժողովի մասնակիցներն այցելել են Հայաստանի նախագահի այցելության ժամանակ Հռոմին նվիրած 13-րդ դարի հայկական խաչքարի մոտ՝ Իտալիայում Հայաստանի դեսպանատան խորհրդական Բորիս Սահակյանի առաջարկով։ Հիշեցնենք, որ Կենտրոնը ստեղծվել է 2002թ. Իտալիայի և Վատիկանի կողմից, Հայաստանն անդամակցել է 2003-ից, իսկ 2011-ին մասնակից երկրներին է միացել նաև Բրազիլիան: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |