ՀՀ-ում Իրանի դեսպանը խորհուրդ է տալիս Ադրբեջանին ընկերոջ պատկեր ունեցողներին չընդունել որպես իրական բարեկամներ![]() 24 փետրվարի 2012 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Ես խորհուրդ կտայի Ադրբեջանին ընկերոջ կերպար ունեցող բոլոր մարդկանց չընդունել որպես իրական բարեկամներ»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարություններն ահաբեկչական խմբավորումներ բացահայտելու մասին, որոնք գործում են իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ: Ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը՝ դեսպանը հայտարարել է. «Պատմությունը ցույց է տվել, որ սիոնիստական ռեժիմը երբեք բարեկամական չի եղել ոչ մեկի հետ: Դա սադրանք է»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |