Դավիթ Նալբանդյան. Խուան Մոնակոյի հետ իմ բոլոր հանդիպումները լարված են անցնում (Վիդեո)![]() 24 փետրվարի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը, ով Բուենոս Այրեսի АТР Copa Claro մրցաշարի երկրորդ շրջանի երկու սեթերում հաղթանակ է տարել Խուան Մոնակոյի նկատմամբ, ասել է, որ Մոնակոյի հետ իր հանդիպումները լարված են անցնում: «Լարվածություն լինում է նաև այն պատճառով, որ երկուսս էլ խաղում ենք տանը: Այս անգամ ես վատ չսկսեցի հանդիպումը, իսկ Խուանը թույլ տվեց մի քանի սխալներ: Դրա շնորհիվ, ես հենց ամենասկզբից նախաձեռնությունը վերցրի ձեռքս»,-ասել է Նալբանդյանը АТР պաշտոնական կայքին: Մրցաշարի քառորդ եզրափակչում Նալբանդյանը կհանդիպի մեկ այլ արգենտինացի թենիսիստ` Կառլոս Բեռլոյի հետ, ով նախօրեին հաղթանակ էր տարել ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ: Արգենտինացի թենիսիստները պաշտոնապես հանդիպել են երկու անգամ, որոնցից երկուսում էլ հաղթանակ է տարել Նալբանդյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |