Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է խեղաթյուրել իրականությունը![]() 24 փետրվարի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարությունը, տարիներ շարունակ խեղաթյուրելով իրականությունը, հանդես է գալիս բացահայտ սուտ հայտարարություններով Խոջալուի դեպքերի առնչությամբ:Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որը Խոջալուի ողբերգական դեպքերի ողջ իրավաքաղաքական պատասխանատվությունը բարդել է Հայաստանի եւ Արցախի ներկայիս ղեկավարության վրա: «Քանի որ Ալիեւն այդ ժամանակ գտնվում էր ոչ թե ռազմի դաշտում, այլ զբաղված էր Ստամբուլում սեփական բիզնեսի բարգավաճմամբ, դժվար թե իմանա ողջ իրականությունը Խոջալուի ցավալի դեպքերի մասին: Իրականությունը հետեւյալն է. ամիսներ շարունակ Խոջալուի կրակակետերից օր ու գիշեր գնդակոծվում էր Ստեփանակերտը, եւ տեղի հայության համար ռազմական բազայի չեզոքացումը կյանքի եւ մահվան խնդիր էր: Խոջալուի ազատագրման գործողության ժամանակ ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները Խոջալուի խաղաղ բնակչության համար թողեցին միջանցք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր: Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն իր հրաժարականից մեկ ամիս անց ,,Նեզավիսիմայա գազետա,, թերթին ասել է. «Միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք կրակել: Մանավանդ Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային եւ օգնեին մարդկանց»: Իր հրաժարականից գրեթե տասը տարի անց Մութալիբովը «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում նշել է. «Ակնհայտ է, որ խոջալուեցիների գնդակահարությունն ինչ-որ մեկի կողմից կազմակերպվել էր Ադրբեջանում իշխանափոխություն կատարելու համար»: Ի դեպ, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը 1992-ի հուլիսին «Զերկալո» թերթին ասել է, որ «քաղաքը եւ դրա բնակիչները գիտակցաբար զոհ էին մատուցվել քաղաքական նպատակին»: Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Թամերլան Կարաեւը 1992 ապրիլի 28-ին «Մուխալիֆաթ» թերթին տեղեկացրել է, որ ,,ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները»: Վերը շարադրված փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորն ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով եւ հանուն իշխանական պայքարի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |