Մշակույթի նախարարությունը շարունակում է վրացիների հետ քննարկել Սբ. Նշան եկեղեցու խնդիրները

Մշակույթի նախարարությունը շարունակում է վրացիների հետ քննարկել Սբ. Նշան եկեղեցու խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Թբիլիսի Սբ. Նշան եկեղեցու հետագա պահպանությանն առնչվող խնդիրներն աշխատանքային կարգով շարունակվում են քննարկվել վրացի գործընկերների հետ: Մասնավորապես ի պատասխան Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցու մաքրման աշխատանքների ու պահպանության վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հարցման` Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալությունը 2012 թ. փետրվարի 16-ին տրամադրել է տեղեկույթ, որի համաձայն ամբողջովին մաքրվել է եկեղեցու ներսում գտնվող թղթի կիսաայրված զանգվածը: Եկեղեցու պահպանվածության վիճակին հետևելու, հնարավոր փոփոխությունները փաստելու նպատակով վրաց մասնագետները պարբերաբար այցելում են հուշարձան, իրականացնում պահպանությանը նպատակաուղղված միջոցառումներ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրացական կողմի հետ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու աշխատակիցների առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև 2012 թ. եկեղեցու վերականգնման ու ամրակայման անհրաժեշտ աշխատանքների ծավալները, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---