ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՊՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանն անհրաժեշտ չի համարում իր տարածքի տրամադրումն այլ պետություններին` հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու համար: Այդպես է մեկնաբանել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը երկրի խորհրդարանի կողմից հաստատված «ԱՊՀ երկրների տարածքում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կանոնների մասին» դրույթի արձանագրության մեջ մտցված վերապահումների էությունը: «ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի հետ մենք համաձայնել ենք համագործակցել միայն տեղեկատվության փոխանակման բնագավառում: Ոչ մի համատեղ գործողությունների մասին խոսք չկա եւ լինել չի կարող», - հայտարարել է Աբբասովը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---