ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Հունվարի 27-30 Հայաստան կայցելի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայցուցիչ Հեյկի Տալվիտիեն: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նա կհանդիպի երկրի քաղաքական ղեկավարության, այդ թվում եւ ՀՀ փոխարտգործնախարար, ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Թաթուլ Մարգարյանի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Նշենք, որ ներկայումս Հեյկի Տալվիտիեն գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում, իսկ մինչ այդ եղել է Վրաստանում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---