Աֆղանստանում բողոքի ակցիաներ են սկսվել Ղուրանների այրման դեմ

Աֆղանստանում բողոքի ակցիաներ են սկսվել Ղուրանների այրման դեմ

PanARMENIAN.Net - Աֆղանստանում շարունակվում են տեղի բնակիչների բողոքի ակցիաներն ընդդեմ ամերիկյան զինվորականների գործողությունների, ովքեր աղբանոցում այրել են հին Ղուրաններն ու մահմեդականների համար սրբազան այլ տեքստեր: Ցույցերը տարածվել են գրեթե ողջ երկրում. ակցիաները տեղ են գտել ինչպես երկրի արևմուտքում` Հերաթում, այնպես էլ արևելքում` Հոսթում, հաղորդում է Reuters-ը:

Տեղական իշխանությունների տվյալների համաձայն, Հերաթում ցույցը ցրելու ժամանակ սպանվել է 7 մարդ, ևս 50-ը վիրավորվել են: Հոսթում ոստիկանները սպանել են երկու բողոքարարների, վիրավորների թիվը չի հաղորդվում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---