Մեծ Բրիտանիան հուսով է, որ «Սիրիայի բարեկամները» կկարողանան ամրապնդել ընդդիմության շարքերը

Մեծ Բրիտանիան հուսով է, որ «Սիրիայի բարեկամները» կկարողանան ամրապնդել ընդդիմության շարքերը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան հուսով է, որ Թունիսում կայացած «Սիրիայի բարեկամների» խորհրդաժողովում համաձայնեցված քայլերը Սիրիայի ընդդիմությանն աջակցելու վերաբերյալ կնպաստեն նրա հզորացմանը, լրագրողներին է հայտարարել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ուիլյամ Հեյգը գոհունակություն է հայտնել այն առաջընթացի վերաբերյալ, որը նկատվում է սիրիացի ընդդիմադիրների գործունեության մեջ, նշելով սակայն, որ «անշուշտ, Սիրիայի ազգային խորհուրդը ոչ մի տարածք չի վերահսկում Սիրիայի տարածքում: Դա արմատապես տարբերվում է այն իրավիճակից, որ մենք անցյալ տարի տեսանք Լիբիայում»,-ասել է բրիտանացի նախարարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---