«Արտիստ» ֆիլմը «Սեզար» է ստացել վեց անվանակարգերում![]() 25 փետրվարի 2012 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Միշել Հազանավիչուսի համր սև-սպիտակ «Արտիստը» ֆիլմը ևս մեկ քայլ անցավ դեպի «Օսկար» ճանապարհին: Ֆիլմը «Սեզար» է ստացել վեց անվանակարգերում, որը ֆրանսիական կինոակադեմիայի բարձրագույն պարգևն է: Ֆիլմը մրցանակի է արժանացել «լավագույն ֆիլմ», «կնոջ լավագույն դերակատարում», «լավագույն ռեժիսորական աշխատանք», «լավագույն օրիգինալ երաժշտություն», «լացագույն ֆոտո» և «լավագույն դեկորացիաներ» անվանակարգերում: «Սա ֆիլմ է, որը ոչ ոք չէր ցանկանում նկարահանել, իսկ հիմա մենք բարձունքին ենք, դա հրաշալի է »,-ասել է ռեժիսորը մրցանակաբաշխության ժամանակ: «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում «Սեզարն» առաջին անգամ շնորհվեց Ասգար Ֆարհադիի պարսկական «Նասերի ու Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |