Ադրբեջանցիները առևտրային ակցիայի քողարկման տակ քարոզել են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»![]() 25 փետրվարի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Ադրբեջանի դեսպանությույնը Պրահայի հրապարակներից մեկում կազմակերպել էր Խոջալիի դեպքերի 20-ամյա տարելիցին հիշատակի միջոցառում: Ձեռնարկը կազմակերպվել է Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանաչեխական միության (ղեկավար՝ Էլշան Նազարով) կողմից՝ մի շարք ազերի գործարարների և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հաղորդագրության մեջ, միջոցառմանը Պրահայի հրապարակների անկյուններից մեկում տեղադրվել էր վրան, որի կողքին բարձրացվել Ադրբեջանի դրոշը: Միջոցառման նպատակն է եղել քարոզել Խոջալիի իրադարձությունների ադրբեջանական պաշտոնական տեսակետը: Այդ նպատակով վրանում բաժանել են անվճար սնունդ, կազմակերպել ադրբեջանական հուշանվերների վաճառք: Բացի քարոզչական նյութերից վրանում են եղել նաև առևտրային բնույթի՝ գորգի վաճառասրահի և ռեստորանի գովազդային պաստառներ: Սրա պատճառը հովանավորների պահանջն է, և թե այն հանգամանքը, որ միջոցառման թույլտվությունը Պրահայի քաղաքապետարանից ստացվել է ոչ որպես քաղաքական ակցիա, այլ որպես գովազդա-առևտրային ակցիա: Վրանում և մոտակայքում թվով 6-7 ադրբեջանցի ուսանողներ անցորդներին են ծուլորեն բաժանել քարոզչական բուկլետներ: Միջոցառումը սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել Չեխիայում չեխերենով պատրաստված ադրբեջանական կեղծիքը մերկացնող թռուցիներ (կցվում է) և ՙՙԽոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով՚՚ անգլերեն բրոշյուրը: Հայ համայնքի ակտիվիստները ադրբեջանցիների համար անսպասելի կերպով մտել են վրան և նշված նյութերը բաժանել նաև այնտեղ, այդ թվում նաև միջոցառման կազմակերպիչներին և լուսանկարել: Բացի այդ, նրանք խուճապահար եղած ադրբեջանցիներին բարձրաձայն ներկայացրել են Խոջալուի ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը: Ընհանուր առմամբ հայերի կողմից բաժանվել է շուրջ 300 թռուցիկ և 50 բրոշյուր: Ժամը 17:00-ի մոտակայքում միջոցառման են ժամանել Չեխիայում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանները Չիհադ Էրգինայը: Ադրբեջանի դեսպանի ելույթը հանկարծակիորեն խանգարվել է միջոցառման կողքով անցնող կրիշնայականների թափորի թմբուկների բարձր ձայնով և բարձրախոսներից հնչող երգեցողությամբ: Միջոցառման կուլմինացիոն պահին մասնակցել է մինչև 40-50 ադրբեջանցի: Ընդհանուր առմամբ ակցիան անցել է անաղմուկ: Տեղաբնակների կողմից այն ուշադրության առաձնապես չի արժանացել: ![]() ![]() Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |