Կարելի է ունենալ ազատական սկզբունքներ և լինել ազգային մշակույթի կրող, գտնում է ռազմական հոգեբանը![]() 25 փետրվարի 2012 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Լույս է տեսել ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի «Ազատականություն և ազգայնականություն» գրքույկը: Գրքի հիմնական թեման այն է, որ կարելի է ունենալ ազատական սկզբունքներ և լինել ազգային մշակույթի կրողներ: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց հեղինակը, մեր քաղաքագիտական շրջանակում կա ընկալում, որ ազատական և ազգային արժեքները հակադիր բևեռներ են, ինչն էլ խանգարում է կառուցել ազգային պետություն: Գրքի բովանդակությունն այն է, որ եթե ազգայնականությունը զուտ քաղաքական տեսանկյունից ենք դիտում, այն ազատականությանը հակազդում է: Հեղինակի խոսքով, հիտլերյան միտքն այնքան աղավաղեց ազգային գաղափարը, որ արևմուտքում ազգայինը զուգորդվեց սահմանափակումների հետ: Հոգեբանն ասում է, որ ազգային ինքնության տեսանկյունից, ազատականությունը կարող է զուգորդվել ցանկացած ինքնագիտակցության հետ: Կա ազգային հոգեբանություն, խմբային պատկանելության զգացողություն, որը նույնանում է ազգային ինքնագիտակցության հետ: Դա չի հակասում քաղաքական հայացքներին: Այնուամենայնիվ, Ջամալյանի կարծիքով պետական ազգային ազատականության համակարգ կարելի է ստեղծել: Այդպիսի երկրներ են, օրինակ` Ճապոնիան և Իսրայելը: Գիրքը կոմերցիոն բնույթ չի կրում, և բաժանվելու է տարբեր հաստատությունների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |