Այսուհետ մարտարվեստի երկրպագուները կծանոթանան հայկական «Գևորգյան» մարտաոճին

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Մոսկովյան 5 (Սպայի տուն) հասցեում տեղի կունենա Գևորգյան մարտարվեստի դպրոց-ռազմահայրենասիրական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Արարողության ընթացքում հյուրերին կցուցադրվի դպրոցի մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև անդրադարձ կկատարվի կենտրոնի առաջիկա ծրագրերին և նպատակներին:

Այսուհետ Երևանում ևս կգործի բացառիկ մարզագույքով հագեցած և հիմնովին նորոգված մարտարվեստի արհեստավարժ դպրոց-ռազմահայրենասիրական կենտրոն: Ըստ դպրոցի, կառույցի բացառիկությունը կայանում է հատկապես նրանում, որ այս դպրոցում սաներին ուսուցանվելու է նոր՝ հայկական Գևորգյան մարտաոճ: Մարտաոճի հիմնադիրը արցախյան ազատամարտի մասնակից, Կունգ-ֆու-ի վարպետ Գևորգ Գևորգյանն է: Դպրոցի հիմնադիր Գ. Գևորգյանը տարիների ընթացքում յուրացնելով չինական վինգ-չուն և տիբեթյան տեսքաո մարտաոճերը, մշակել է դրանք և իր փորձառության ու գիտելիքների հիմքի վրա ստեղծել հայկական մարտաոճ, որը ամբողջովին հարմարեցված է հայ մարդու հոգեկերտվածքին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---