Ստամբուլում փորձում են ահաբեկե՞լ հայերին

Ստամբուլում փորձում են ահաբեկե՞լ հայերին

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կայանալիք երթի նախապատրաստումը մտահոգել է թուրքահայերին, գրում է տեղի «Ակոս» թերթը: Նախատեսվող երթը նվիրված է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» 20-րդ տարելիցին:

Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ վերջին օրերին Ստամբուլի բոլոր կենտրոնական փողոցներում, մետրոյի կայարաններում տարածվում է «անտարբեր մի եղիր հայկական ստի հանդեպ» կոչը:

Ստամբուլում միջոցառմանը մասնակցելու հորդորող պաստառները հակահայկական ուղղվածություն ունեն: Կազմակերպիչները կոչ են անում բոլորին, ով «անտարբեր չէ հայկական ստի նկատմամբ» հավաքվել Թաքսիմի հրապարակում փետրվարի 26-ին 14:00-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---