Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով կարող է նոր քրեական գործ հարուցվել25 փետրվարի 2012 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքական դատարան կարող է նոր հայց ներկայացվել թուրքահայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, եթե նոր մանրամասներ ի հայտ գան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը այն բանից հետո, ինչ հրապարակվել է այս հարցով Թուրքիայի Պետական վերստուգիչ խորհրդի զեկույցը: Փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը խիստ քննադատության է ենթարկել Ստամբուլի դատարանի հայտարարությունն այն մասին, որ Դինքի սպանության ետևում կանգնած չէ կազմակերպված հանցագործ համակարգ: «Ես չգիտեմ, արդյոք իմաստ ունի դատարանի համար ճանաչել, որ այդ գործողության ետևում կանգնած է խոշոր կազմակերպություն ապա հերքել այդ միտքը»,-ասել է Բոզդաղը, հայտնում է Hurrieyet-ը: Գործով դատավարությունն ավարտվել է լրագրողի սպանությունից հինգ տարի անց: 2007թ հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվել էր իր հրատարակչության մոտ: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |