Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին

Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք  է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապատ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին ծննդյան 147-րդ տարեդարձի կապակցությամբ: Քաղաքապետարանից հայտնում են, որ Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---