«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը կներկայացվի Գյումրիում

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակում հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համատեղ հավաքածուն կցուցադրվի Գյումրիում:

«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը մեկնարկել էր 2011 թ-ի մայիսի 4-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Ծրագրի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորող եվրոպացի հինգ գործընկերների հետ ծանոթացան միմյանց երկրների անցյալին ու մշակութային ժառանգությանը` նոր գաղափարներ մշակելու և ոգեշնչվելու համար: Նրանք հնարավորություն ունեցան ուսումնասիրելու Հայաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռումինիայի, Դանիայի և Չեխիայի ազգային տարազների պատմությունը: Նկարիչ-մոդելավորողները տարազը դիտարկել են մշակութային համատեքստում և ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաներն օգտագործելով` իրենց հավաքածուների միջոցով յուրովի մեկնաբանել են երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը: Փետրվարի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում կայացավ ծրագրի պաշտոնական փակումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---