ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԵՌԵՎՍ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ23 հունվարի 2004 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ Նյու Յորքի «Դալլաս» օդանավակայանում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թաթուլ Մանասերյանը դեռեւս գտնվում է Վիջինիայի նահանգի ներգաղթի ծառայության մեկուսարանում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ` Թ. Մանասերյանին հնարավոր օգնություն ցուցաբերելու կապակցությամբ, որի առողջական վիճակն ԱՄՆ-ում կտրուկ վատթարացել է: Համաձայն աղբյուրի, արդեն պատգամավորին սատարելու որոշակի քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես, նրան հնարավորություն է ընձեռնվել հանդիպել հայկական դեսպանության աշխատակիցների հետ: Նշենք, որ Թ. Մանասերյանը գտնվում է ԱՄՆ-ում մասնավոր այցով: Ինչպես իր հերթին տեղեկացրել է «Հայաստանի ժողովրդական կուսակցության» ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը (Թ. Մանասերյանը խորհրդարանում ներկայացնում է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը), տվյալ միջադեպը բացառապես անձնական բնույթ է կրում եւ վերաբերում է ծնողական խնամակալությանը` Թ. Մանասարյանի նախկին կինը եւ որդին ներկայումս բնակվում են ԱՄՆ-ում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |