Արցախի եվրոպական կենտրոն. Բունդեսթագում Խոջալուի վերաբերյալ հանրագիր գոյություն չունի26 փետրվարի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները համառորեն տեղեկատվություն են տարածում այն մասին, որ ԳՖՀ Բունդեսթագի հանրագրային կոմիտեն, իբր, Խոջալուում զանգվածային սպանությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հանրագիր է ընդունել: Սակայն Արցախի եվրոպական կենտրոնի տվյալներով՝ այդ տեղեկատվությունը կեղծ է: «Բունդեսթագի բոլոր հանրագրերը «թափանցիկ» են. դա ԳՖՀ Խորհրդարանի գործունեության սկզբունքն է: Մենք դիտել ենք ?Բունդեսթագի կայքը: Այսօրվա դրությամբ (26.02.2012) Խոջալուի վերաբերյալ հանրագրեր չկան»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: Կենտրոնի ներկայացուցիչները ադրբեջանցիներին խորհուրդ են տվել զգոն լինել և ծանոթանալ Խոջալուի իրադարձությունների մասին այլընտրանքային գրականությանն ու տեղեկատվությանը: «Խոջալուի բնակչությանն օգտագործելով որպես գործիք՝ նրանք չարիք են սերմանում ադրբեջանցիների և հայերի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |