Ռուսաստանն առաջարկում է հրաժարվել Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներից

Ռուսաստանն  առաջարկում է հրաժարվել Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներից

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկում է հրաժարվել Իրանի դեմ գործող բոլոր պատժամիջոցներից՝ Իրանի միջուկային գործունեությունը ՄԱԳԱՏԷ-ի հուսալի ու համապարփակ հսկողության տակ դնելու դիմաց: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք առաջարկում ենք ճանաչել քաղաքացիական միջուկային ծրագիր զարգացնելու Իրանի իրավունքը՝ Իրանի միջուկային գործունեությունը ՄԱԳԱՏԷ-ի հուսալի ու համապարփակ հսկողության տակ դնելու դիմաց »,-ասել է Վլադիմիր Պուտինը «Մոսկովսկիե նովոստի» թերթում հրապարակված հոդվածում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---