ՀԱՊԿ երկրները կողմ են հանդես գալիս, որ սիրիական ճգնաժամը հաղթահարվի հենց սիրիացիների կողմից![]() 27 փետրվարի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - « Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ և Տաջիկստանի լիազոր ներկայացուցիչները, իրենց անհանգստությունն արտահայտելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, կողմ են հանդես գալիս, որ սիրիական ճգնաժամը հաղթահարվի հենց սիրիացիների կողմից`երկրի ինքնիշխանությունը պահպանելու պայմաններում»,-ասվում է նրանց արված հայտարարությունում, հայտնում է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատունը: «Այս առնչությամբ, անհրաժեշտ ենք համարում, որ այդ երկրում արագ դադարեցվի բռնությունը, լայն երկխոսություն սկսվի երկրի իշխանությունների և ընդդիմադիրների միջև և առաջարկվեն սոցիալ-տնտեսական բարեփոխումներ` ելնելով ամբողջ բնակչության շահերից: Դրանից ելնելով, միջազգանին հանրությունը պետք է համկողմանիորեն նպաստի այդ խնդիրների լուծմանը` հավատարիմ մնալով միջազգային իրավունքի պահպանման նորմերին, որոնք հիմնվում են ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ և Տաջիկստանի լիազոր ներկայացուցիչները կողմ են սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, ասվում է հայտարարությունում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |